Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Միանգամից ու` փաթեթով

Միանգամից ու` փաթեթով
18.12.2012 | 11:32

Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար ու մարզական գծով ՊՍԺ-ի սեփականատեր շեյխ Ալ-Տանիի խորհրդական շեյխ Սաուդը հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ու արքայական ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ ֆրանսիական ակումբի ունեցած հետաքրքրությունների մասին:
«Քրիշտիանու Ռոնալդուն ու Ժոզե Մոուրինյոն ՊՍԺ-ի մերձ ապագայի նպատակներից են, -ասել է նա՝ ելույթ ունենալով «Canal+»-ով: -Սպորտում պիտի լինել ամբիցիոզ, փնտրել ամենայն լավագույնը և անհրաժեշտ պահին ներդրումներ անել` ուժեղագույն մարզիկներ ձեռք գցելու համար»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ